Հանրագիտարան >> Սփյուռքի հանրագիտարան >> ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀԱՅՈՒՀԻ երկշաբաթաթերթ (Լիբանանի հայ համայնքի մամուլը շարքից)

 

<<ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀԱՅՈՒՀԻ>> ԵՐԿՇԱԲԱԹԱԹԵՐԹ

(ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՄՈՒԼԸ ՇԱՐՔԻՑ)

  

   <<Երիտասարդ հայուհի>>՝ գրական-գեղարվեստական երկշաբաթաթերթ, ապա՝ ամսագիր: Լույս է տեսել 1932-34, 1947-68-ին: Հիմնադիր-տնօրեն և խմբագիր՝ Սիրան Սեզա (Զարիֆյան): Ձգտել է ներկայացնել հայ կնոջ դերը սփյուռքում, ծանոթացրել գիտության ու մշակույթի բնագավառների նշանավոր հայուհիներին, տպագրել հայ գրողների ստեղծագործություններ, լիբանանահայ կյանքի նորություններ: Առաջին շրջանում (1932-ի հոկտեմբերից 1934-ի փետրվար, ընդամենը՝ 17 համար) պարբերականին աշխատակցել են առավելապես տղամարդիկ (Վահե Վահյան, Շահան Պերպերյան, Միհրան Տամատյան և ուրիշներ) (Տե´ս նաև` Լիբանանի հայ համայնքի մամուլը):

 
Սանջյան Ա. 

Աղբյուրը՝ <<Հայ Սփյուռք հանրագիտարան>>, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2003, էջ 321-322:

 



 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am