Հանրագիտարան >> Սփյուռքի հանրագիտարան >> ՀԱՅԱՍՏԱՆ պաշտոնաթերթ (Լիբանանի հայ համայնքի մամուլը շարքից)

 

<<ՀԱՅԱՍՏԱՆ>> ՊԱՇՏՈՆԱԹԵՐԹ

(ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՄՈՒԼԸ ՇԱՐՔԻՑ)

 

   <<Հայաստան>>-ը Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ՀԱՀԳԲ) պաշտոնաթերթն է: Լույս է տեսել 1980-87, 1991-97-ին (անկանոն պարբերականությամբ): Հրատարակող կազմակերպության ընդհատակյա գործելակերպի հետևանքով տպագրության վայրը, խմբագիրների, հոդվածագիրների անուններր չեն նշվում: Ենթադրվում է, սակայն, որ <<Հայաստանի>> համարների մեծ մասը լույս է տեսել Բեյրութում: Պարբերականությունն անորոշ է, առաջին շրջանում՝ համարյա ամենամսյա: Սկզբում հայերենի կողքին լույս էին տեսնում նաև անգլերեն, արաբերեն, ֆրանսերեն, իտալերեն, ռուսերեն, թուրքերեն և իսպաներեն հոդվածներ: 1983-87-ին հայերեն, արաբերեն, անգլերեն, ֆրանսերեն և թուրքերեն թողարկումները լույս են տեսել առանձին-առանձին: 1991-ից հրատարակվել է միայն հայերեն: Ներկայացրել է ՀԱՀԳԲ-ի պաշտոնական հաղորդագրությունները, տեղեկություններ ու մեկնաբանություններ նրա զինված գործողությունների, զոհված ու ձերբակալված անդամների մասին: Անդրադարձել է սփյուռքահայ հասարակական կյանքին, միջազգային՝ հատկապես մերձավորարևելյան ու կովկասյան անցուդարձին:

 
Սանջյան Ա. 

Աղբյուրը՝ <<Հայ Սփյուռք հանրագիտարան>>, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2003, էջ 324:


 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am