Հանրագիտարան >> Սփյուռքի հանրագիտարան >> Ջիբեյլ (Լիբանանի հայ համայնքներ շարքից)

   

ՋԻԲԵՅԼ

(ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՆԵՐ ՇԱՐՔԻՑ)

 

 Ջիբեյլ (հնում՝ Բիբլոս) քաղաքում 1920-25-ին հաստատվել է ամերիկյան նպաստամատույցի որբանոցը, որտեղ պատսպարվել են 1500 հայ որբեր: 1928-ին այստեղ է տեղափոխվել դանիացի հայասերների ընկերության «Թռչնոց բույն» նախակրթական որբանոցը, որը 1970-ից գործում է Կիլիկիո կաթողիկոսության տնօրինության ներքո: 1928-ին Ջիբեյլում բնակվել է 40, 1934-ին՝ 25, 2002-ին՝ 20 հայ ընտանիք: Գործում է հայ առաքելական Ս. Գայանե եկեղեցին: Անցյալում ուներ առանձին հայկական նախակրթարան՝ 35 աշակերտով, որն այժմ հայկական գաղութի նոսրացման հետևանքով չի գործում. Ջիբեյլում մշտապես բնակվող հայ ընտանիքների երեխաները ևս ներկայումս կարող են հայեցի ուսում ստանալ <<Թռչնոց բույն>>-ում: Գործում են ՀՀԴ-ի, ՀՄԸՄ-ի և ԼՕԽ-ի (1967-ից) մասնաճյուղերը:

 


Սանջյան Ա. 

Աղբյուրը՝ <<Հայ Սփյուռք հանրագիտարան>>, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2003, էջ 296:

Տե´ս նաև՝

Վարանդեան Մ., Հ. Յ. Դաշնակցութեան պատմութիին, ԵՊՀ հրատ., Երևան, 1992:

 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am