Հանրագիտարան >> Սփյուռքի հանրագիտարան >> Ջյունի (Լիբանանի հայ համայնքներ շարքից)

  

 ՋՅՈՒՆԻ

(ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՆԵՐ ՇԱՐՔԻՑ)

 

Ջյունի քաղաքի հայ համայնքը կազմավորվել է 1920-21-ին: 1921- 1923-ին այնտեղ բնակվել է շուրջ 700 հայ ընտանիք, որոնցից շատերը տեղափոխվել են Բեյրութ և այլուր: 1920-ական թթ. Ջյունիում են պատսպարվել նաև Հայ որբախնամ ընկերության Այնթափի ազգային տեղափոխված 180 որբ: 1944-ին Ջյունիում ապրում էր 44, 1947-ին` մոտ 90, 1964-ին` շուրջ 120, 2002-ին՝ 150-20 հայ ընտանիք: Ջյունիի հայերը մեծ մասամբ առաքելականներ են: Սկզբում տեղի հայ առաքելական մատուռը ծառայում էր նաև որպես դպրոց: 1956-ին Կյուլապի Կյուլպենկյանի բարերարությամբ հիմնվել են Ս. Հարություն եկեղեցին և Ազգային Կյուլպենկյան վարժարանը: Դպրոցը հետագայում դադարել է գործելուց: 1948-64-ին Ջյունիում գործում էր Զմմառի հայ կաթոլիկ վանքին ենթակա մի ընծայարան: Ջյունիում իրենց մասնաճյուղերն ունեն ՀՄՄ-ն (1932-ից), ՀՄԸՄ-ն (1951-ից) ու ԼՕԽ-ը:

 

 

Սանջյան Ա.

Աղբյուրը՝ <<Հայ Սփյուռք հանրագիտարան>>, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2003, էջ 296:

 

 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am