Հանրագիտարան >> Սփյուռքի հանրագիտարան >> Համազգային հայ կրթական և մշակութային միությունը

 Համազգային հայ կրթական և մշակութային միությունը (ՀՀԿՄՄ), մշակութային-կրթական կազմակերպություն է։ Գործում է ՀՀԴ կուսակցության հովանու ներքո։ Հիմնվել է 1928-ի մայիսի 28-ին, Կահիրեում՝ «Հայ կրթական և հրատարակչական համազգային ընկերության» անունով: Հիմնադիրներ՝ Համո Օհանջանյան, Լևոն Շանթ, Նիկոլ Աղբւպյան, Գասպար Իփեկյան, Ստեփան Եսայան, Մինաս Խայատրրյան, Սարգիս Մալխասյան, Սեդրակ Պալըգճյան, Հակոբ Պալըգճյան։ Նպատակն էր «Հայ ժողովրդին կրթական մակարդակը բաձրացնել հայ լեզվով ե հայ հոգիով», ըստ 1990-ին ընդունված կանոնագրի «ա. սատարել հայ մշակույթի, հայ դպրության, հայ լեզվին և ընդհանրապես հայ հոգեկան և իմացական արժեքներու ճանաչման, զարգացման, տարածման և ժողովրդականացման Հայաստանի և արտերկրի մեջ, բ. օժանդակել հայապահպանման ճիգերուն, ազգային նշանակության անեցող ավանդույթներու շարունակման և մշակութային նոր ավանդներու ստեղծման, գ. մշակութային ձեռնարկներով ցուցահանդես, հանդիսություն, հրատարակություններ, հայը, հայությունն ու Հայ դատը ծանոթացնել հայ թե օտար հասարակության»։

Համազգայինի «Բ. Կանաչեան» քոլեջի սաներըՄիությունը 1930-ին Բեյրութում բացել է Հայ ճեմարանը (1948-ից Համազգայինի Նշան Փալանճյան ճեմարան), 1931-ին՝ «Հույս» տպարանը (1967-ից Համազգայինի «Վահե Սեթյան» տպարան)։ 1962-ից Բեյրութում հրատարակում է «Բագին» գրական ամսագիրը։

Հայ թատերական արվեստը վերակենդանացնելու, տարածելու և նրա դերը հայ գաղոթներում բարձրացնելու նպատակով 1941-ին Գասպար Իփեկյանի ջանքերով կազմվել է Համազգայինի թատերասերների միությունը։ Մինչև 1951-ը թատերախումբը գործել է Բեյրութում, այնուհետև հյուրախաղերի է մեկնել Եվրոպա, Հյուսիսային և Հարավային Ամերիկա։ Գասպար Իփեկյանի մահից հետո խումբը, ի պատիվ նրա, 1952-ին կոչվել է «Գասպար Իփեկյան թատերախումբ», ղեկավարությունը ստանձնել է բեմադրիչ ժորժ Սարգիսյանը։

Մեծ է երգահան Բարսեղ Կանաչյանի ղեկավարաթյամբ ստեղծված «Գուսան»Համազգայինի «Գուսան» երգչախումբը երգչախմբի (գործել է 1933-61-ին, Բեյրութում) ներդրումը սփյուռքահայերի երաժշտական ճաշակը ձևավորելու գործում։ 1960-ին կազմվել է «Քնար» ազգագրական երգի-պարի խումբը (ղեկավար՝ Վարդգես Աբրահամյան), 1978-ին «Ծնծղա» (ղեկավար՝ Վաչե Պարսամյան) և 1980-ին «Նանոր» (խմբավար՝ Ալեքս Մնակյան) մանկական երգչախմբերը, որոնք մրցանակներ են շահել միջազգային մրցույթներում։

Հայագիտությունը զարգացնելու, հայոց լեզվի ու գրականության, հայոց պատմության ուսուցիչներ, նաև խմբագիրներ և հանրային այլ գործիչներ պատրաստելու համար 1974-ին Բեյրութում հիմնել է Հայագիտական բարձրագույն հիմնարկը։ 1980-ին հիմնադրվել է Մարսելի կրթական կենտրոնը (մանկապարտեզով, նախակրթարանով, միջնակարգով և երկրորդականով). 1986-ին Սիդնեյում (ԱվստրալիաՀամազգայինի Արշակ և Սոֆի Գոլստրն (Գալստյան) երկրորդական վարժարանը։ Այս ամենօրյա վարժարաններից բացի, միության մասնաճյուղերը պահում են նաև մեկօրյա դպրոցներ։ 1990-ական թթ. Բեյրութում բացվել է «Սէլանքթոն և Հայկ Արսլանյան» ճեմարանը։

Համազգայինի «Թ. Ռոսլին» կերպարվեստի դպրոցըՀՀԿՄՄ-ի մեծ իրագործումներից է «Լևոն Շանթ» մշակութային կենտրոնը Բեյրութում, որն իր հարկի տակ պարփակում Է Թորոս Ռոսլին կերպարվեստի ակադեմիան, Բարսեղ Կանաչյան երաժշտանոցը, ինչպես նաև երգի և բալետի դպրոցներ։ Նույնանման մշակութային կենտրոն, որ կրում է Արամ Մանուկյանի անունը, գործում Է Հալեպում՝ Բարսեղ Կանաչյան երաժշտանոցով, Սարյան կերպարվեստի ակադեմիայով, Զավարյան թատերախմբով, «Զվարթնոց» երգի-պարի համույթով։

ՀՀԿՄՄ-ի գերագույն մարմինն է Կենտրոնական վարչությունը՝ կազմված 11 անդամից, ընտրվում է պատգամավորական ժողովում 4 տարի ժամկետով։ Կենտրոնական վարչությանը (գրասենյակը գտնվում Է Բեյրութում, 1994-ից վարչության նախագահն է Հակոբ Յափուջյանը) կից ստեղծված են կրթական, տնտեսական, հրատարակչական, դասագրքերի, շինարարական, ռադիոժամի հանձնախմբեր։ Գործում են աշխարհագրական սկցբունքով կազմված՝ Լիբանանի, Սիրիայի, Հունաստանի, Կիպրոսի, ԱՄՆ-ի (Արևելյան և Արևմտյան), Կանադայի, Ավստրալիայի, Ֆրանսիայի, Հայաստանի շրջանային վարչությունները (շուրջ 50 մասնաճյուղ)։

1990-ին Հայաստանում ստեղծվել է Համազգայինի ներկայացացչություն, ապա՝«Գայեանէ» պարախումբը վարչություն։ Վարչության (նախագահ՝ Ռ. Դավոյան) նախաձեռնությամբ համագործակցության պայմանագրեր են կնքվել Երևանի պետական համալսարանի և Բեյրութի Հայագիտական բարձրագույն հիմնարկի, Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի և Բեյրութի Բարսեղ Կանաչյան երաժշտանոցի միջև։ Հայաստանում գործում է «Համազգայինի թատրոնը» (ղեկավար՝ Սոս Սարգսյան), Ախալցխայում Համացգայինը հիմնել է երաժշտական դպրոց, Շուշիում՝ հովանավորում է Արամ Մանուկյան վարժարանը,  Երևանում՝ Խրիմյան Հայրիկի անվան դպրոցը։

 

Աղբյուրը՝ «Հայ սփյուռք» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2003, էջ 665-666:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am