Հանրագիտարան >> Սփյուռքի հանրագիտարան >> Հայ երիտասարդաց ընկերակցություն

 Հայ երիտասարդաց ընկերակցությունը (ՀԵԸ) Հայկական բարեգործական ընդհանուր միության մարզական և մշակութային կազմակերպաթյունն Է։ Հիմնվել Է 1931-ին, Բեյրութում Մեծի Տանն Կիլիկիո Բաբկեն Ա Կյուլեսերյան աթոռակից կաթողիկոսի նախաձեռնությամբ, ազգային գործիչներ Շահե ծ.վրդ. Գասպարյանի,Միհրան Տամատյան Միհրան Տամատյանի, դ-ր Հակոբ Թոփչյանի և այլոց աջակցությամբ։ ՀԵԸ-ի միջուկը կազմել է Մերձավոր Արևելքում Ամերիկյան օգնության կոմիտեի հովանավորությամբ գործող Մերձավոր Արևելքի ընկերակցաթյունը, որը սկզբնապես կոչվել է Չափահաս որբերի միություն։ Ընկերակցության աոաջին նախագահն էր Արտավազդ արք. Սյուրմեյանը։

1933-ին ՀԵԸ անցել է ՀԲԸՄ-ի հովանավորության տակ՝ դառնալով նրա երիտասարդական մարզամշակութային թևը։ Նպատակն Է հայ երիտասարդներին դաստիարակել մայր հայրենիքի, Հայ եկեղեցու հանդեպ նվիրվածության գգացումով, նրանց կրթել որպես գաղթաշխարհի օրինապահ քաղաքացիներ, պահպանել և գարգացնել ագգային, հոգևոր արժեքները։ ՀԵԸ-ի ծրագիր-կանոնագրով սահմանված «Նորագիր անդամի ուխտը» պարտավորեցնում Է «ոչ մեկ քաղաքական կոաակցական գործունեաթյուն ունենալ Ընկերակցութենեն ներս», «սիրել ագգը, հայրենիքը, կրոնը...»։

<<Վահրամ Փափազյան>. թատերախումբՀԵԸ ունի «Վահրամ Փափազյան» (Բեյրութ) և «Ադամյան» (Հալեպ) թատերախմբերը բասկետբոլի, վոլեյբոլի, սեղանի թենիսի, հեծանվավազքի և թեթև աթլետիկայի խմբեր։ 1938-58-ին Մերձավոր Արևելքում կագմակերպել Է մարզական խաղեր (անվանի մարզիչ Հակոբ Աճեմյանի ղեկավարությամբ)։ ՀԵԸ-ի տարբեր թիմեր ու անհատ մարզիկներ, հատկապես Սիրիայում և Լիբանանում, հասել են մեծ հաջողությունների։

1944-ի աշնանը Բեյրութում զորավար Հովհաննես Բաղրամյանի անունով ստեղծվել Է «Բաղրամյան» մարզական միությունը (հիմնականում ֆուտբոլի խումբ), որր 1945-46-ին նվաճել Է Բեյրութի քաղաքապետարանի, Լիբանանի առաջնության և այլ գավաթներ։ 1947-ին, «Բաղրամյանի» ֆատբոլիստների մեծ մասի հայրենադարձությունից հետո, միության բասկետբոլի և հեծանվավազքի խմբերը ձուլվել են ՀԵԸ-ի մեջ։ Լիբանանում ՀԵԸ պետության և ոչ հայ հասարակության կողմից ճանաչված Է «Անդրանիկ» անունով։ Հայտնի են աղջիկների և տղաների բասկետբոլի «Անդրանիկ» թիմերը։ Աղջիկների խումբը Լիբանանի բասկետբոլի 2000-ի առաջնության գավաթակիրն Է։

ՀԵԸ կարևոր դեր Է խաղում սփյուռք-հայրենիք կապերի ամրապնդման գործում։ 1950-ական թթ-ից սկսած կազմակերպվում են մշակութային միջոցառումներ, տարբեր մարզական խմբերի փոխայցելություններ ու մրցույթներ։ 1956-ից անցկացվում են Նավասարդյան խաղեր, որոնք տարեցտարի մեծ ժողովրդականություն են վայելում։ 2000-ի օգոստոսին Բուենոս Այրեսում կայացած ՀԲԸՄ-ի 16-րդ Նավասարդյան խաղերին մասնակցել Է 11 երկրից (այղ թվում ԼՂՀ-ից) ժամանած 380 մարզիկ։ 1999-ին ՀԵԸ ակտիվ մասնակցություն Է ունեցել ՀԲԸՄ հովանավորությամբ Երևանում կազմակերպված Համահայկական առաջին խաղերին։

ՀԵԸ մասնաճյուղեր Է ստեդծել Հալեպում (1932, հայտնի Է «ալ-Շուուլե-Ջահ» անվանումով), Դամասկոսում (1938), Տրիպոլիում (1938)։ Լիբանանում 1940-ին հիմնվել է ՀԵԸ Հայ համալսարանական ուսանողաց միաթյունը։

Ներկայումս (2003) ՀԵԸ-ի մասնաճյուղերը (Սիրիայում, Լիբանանում, Հորդանանում,<<Անդրանիկ>> պարախումբ Կիպրոսում, ԱՄՆ-ում, Կանադայում, Արգենտինայում և այլուր) իրենց ակումբներով և տարբեր հանձնախմբերով մարզամշակութային աշխույժ գործունեություն են ծավալում։ ՀԵԸ րնդգրկում Է նաև սկաուտական և երիտասարդական շարժումները։ Յուրաքանչյուր մասնաճյուղ ունի իր տեղական գործադիր մարմինը և նրան հաշվետու տեղական վարչությունը։ Տեղական վարչություններին կից գործում են սկաուտական խորհուրդ, ոաանողական, թատերական, տիկնանց, մարզական հանձնախմբեր, գրական, մանկական երգչախմբային ենթահանձնախմբեր, նվագախումբ և այլն։

Կազմակերպության վերին մարմինը ՀԵԸ-ի կենտրոնական հանձնախումբն է (նստավայրը՝ Նյու Յորք), որին մաս են կազմում գլխավոր քաղաքների մասնաճյուղերի ներկայացուցիչները: Լիբանանում ևս ՀԵԸ ունի կենտրոնական վարչություն, որին հաշվետու են տարբեր շրջանների (Բեյրութ, Զահլե, Անթիլիաս և այլն) մասնաճյուղերը: Կազմակերպության գործունեությունը լուսաբանվում է ՀԲԸՄ-ի և ՀԵԸ-ի պարբերականներում, մասնավորապես ՀԲԸՄ-ի և ՀԵԸ-ի Լիբանանի շրջանի «Խոսնակ» ամսագրում (1999-ից՝ նաև Briefly”-«Բրիֆլի» հավելվածում) և այլ հրատարակություններում:

 

Աղբյուրը՝ «Հայ սփյուռք» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2003, էջ 669-670:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am