Հանրագիտարան >> Սփյուռքի հանրագիտարան >> Հայկական վիրտուալ համալսարան

 Հայկական վիրտուալ համալսարանի ծրագիրը նախագծվել է 2004 թվականին՝ ՀԲԸՄ Սիլիկոն Վելլի մասնաճյուղի նախագահ Երվանդ Զորյանի կողմից: Նա դեռ վաղուց էր նշում Սփյուռքում և հայրենիքում հայ ժողովրդի ներկա պահանջները բավարարող կրթական մի ծրագրի անհրաժեշտության մասին: Այդ օրվանից ծրագրի տեխնոլոգիան բազմակողմանիորեն մշակվել է Հայաստանում՝ Երևանի պետական համալսարանի Կրթության և հետազոտության տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի գիտնականների և ինժեներների համագործակցությամբ:

Մեկնարկելով երկու ֆակուլտետով (հայոց լեզու և պատմություն)` ՀՎՀ-ն այսօր ավելացրել է դասընթացները, ունի նոր ֆակուլտետներ և դասավանդման նոր լեզուներ: Այս ամենի շնորհիվ այս ծրագրի կարևորությունն էլ ավելի բարձրացավ և նպաստեց ՀՎՀ-ի աշխարհագրության ընդլայնմանը:

ՀՎՀ-ն իր առօրյա գործունեության մեջ կիրառում է ՀԲԸՄ-ի հայկական կրթության ոլորտում ունեցած փորձառությունը, ենթակառուցվածքը և դրական համբավը, ներառում է համաշխարհային օնլայն ուսուցման բնագավառի մանկավարժական փորձը և օրինակները:

ՀՎՀ-ի առաքելությունն է կրթությամբ հետաքրքված բոլոր անձանց հնարավորություն տալ ստանալ հայկական համապարփակ կրթություն` անկախ տարիքից, բնակության վայրից կամ գիտելիքների մակարդակից: Աշխարհում տեղի ունեցող օնլայն կրթության վերջին զարգացումներին զուգընթաց` ՀՎՀ-ի առաքելությունն է նաև ստեղծել կրթական վիրտուալ համայնք, որը կարող է խթանել ինչպես մշակութային կրթությունը, այնպես էլ սոցիալական հաղորդակցությունը այն ուսանողների շրջանակներում, ովքեր ցանկանում են շարունակել իրենց կրթությունը հայագիտության բնագավառում:

 

Աղբյուրը՝ Հայկական վիտուալ համալսարան 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am