Հանրագիտարան >> Սփյուռքի հանրագիտարան >> Կեսարիայի հայ համայնքը

 Կեսարիան (անտիկ՝ Կեսարեա, թուրքերեն՝ Կայսերի) Փոքր Ասիայի Կապադովկիա (հայերեն՝ Գամիրք) երկրամասի հնագույն բնակավայրերից է։ Ըստ Մովսես Խորենացու կառուցել է Հայոց թագավոր Արամի կուսակալ Մշակը՝ իր անունով (հետագայում անունն աղավաղվել է՝ դարձել Մաժաք)։

Կեսարիան հնագույն ժամանակներից քաղաքական, տնտեսական և մշակութային սերտ կապեր է ունեցել Հայաստանի հետ։ IV դ. Հայոց առաջին կաթողիկոսները ձեռնադրվել են Կեսարիայում։ Այստեղ վաղնջական շրջանից ապրել է հոծ հայություն, որի թիվն ստվարացել է միջին դարերում, երբ XI դ. սկզբից Կեսարիան հանձնվել է հայ իշխաններին, իսկ 1045-ին ԳագիկՍուրբ Կարապետ եկեղեցին Կեսարիայում Բագրատունուն։ 1915-ին Կեսարիայում բնակվել է ավելի քան 20 հզ. հայ։ Զբաղվել են արհեստներով (մասնավորապես հռչակված էին ապխտագործները) և առևտրով, հիմնել գործարաններ։ Քաղաքում գործել են Ս. Աստվածածին, Ս. Լուսավորիչ, Ս. Սարգիս և կաթոլիկ Ս. Խաչ եկեղեցիները, Հայկական, Հակոբյան, Կյումուշյան, Արամյան, ժաոանգավորաց վարժարանները, որբանոց, նախակրթարաններ, մանկապարտեզներ և այլն։ 1908-ին Կեսարիայում լույս Է տեսել «Տիգրիս» շաբաթաթերթը, 1912-ին «Նոր սերունդ», 1910-13-ին «Հայեկ» և այլ թերթեր։ XIX դ. վերջին և XX դ. սկգբին գործել են հայկական թատերախմբեր։ Կեսարիայի շրջակայքում էին գտնվում հայկական Կեսարիայի հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիհռչակավոր Թոմարգայի Ս. Աստվածածին, Ս. Գրիգոր Նյուսացի, Ս. Կարապետ, Ս. Դանիել, Ս. Սարգիս վանքերը։ Կեսարիան համանուն անկախ սանջակի կենտրոնն էր։

1915-ին թուրքական իշխանությունները Կեսարիայի և սանջակի բազմահազար հայերին բռնությամբ տեղահանել են, մեծ մասին կոտորել։ Փրկվածները տարագրվել են օտար երկրներ։ 1938-ին Կեսարիայում բնակվել Է եղեռնից վերապրած ավելի քան 2.2 հզ. հայ։ Ներկայումս (2003) Կեսարիայում կա փոքրաթիվ հայ համայնք, գործում Է Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին։

 

 

Աղբյուրը՝ «Հայ սփյուռք» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2003, էջ 180:

 

Տե՛ս ավելին՝

Կեսարիա (տեսադարան)

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am