Պարտիզակի համայնապատկերըՊարտիզակ (այժմ՝ Բախչեջիկ), զուտ հայաբնակ գյուղաքաղաք Նիկոմեդիայից 20 կմ հարավ։ Հիմնադրել են Սեբաստիայի նահանգի Պարտիզակ գյուղից գաղթած հայերը XVI դ.։ XX դ. սկզբին ունեցել է մոտ 10 հզ. հայ բնակիչ։ Եղել է Կ. Պոլսի հայ մտավորականության ամառանոցը։ Մինչև 1912-ը քաղաքի կառավարումը գտնվել է հայ պաշտոնյաների ձեռքին (վերջին հայ քաղաքապետն էր գրող, հասարակական գործիչ Հ. Տեր-Հակոբյանը)։ Բնակչությունը հիմնականում զբաղվել է ծխախոտագործությամբ, շերամապահությամբ, փայտի ու փայտածուխի արտադրությամբ։ Գործել ենՊարտիզակի մանկապարտեզի սաները, 1895թ. ինչպես առաքելական (Ս. Թագավոր, Ս. Հակոբ), այնպես էլ կաթոլիկ և ավետարանական եկեղեցիներ, 8 դպրոց, որոնցից մեկը՝ բարձրագույն։ Հրատարակվել են «Փարոս» (1910-12), «Պայքար» (1912-14), «Մեղու» (1912-14) և այլ պարբերականներ։ 1915-ին Պարտիզակի հայերը Նիկոմեդիայի գավառի հայ բնակչության հետ ենթարկվել են տեղահանության և կոտորածի։ 1918-ին ջարդից փրկված 3,5 հզ. պարտիզակցի վերահաստատվել է հայրենի գյուղաքաղաքում, 1920-ի հույն-թուրքական պատերազմի ժամանակ կրկին տեղահանվել։

Պարտիզակում են ծնվել Վ. Հացունին, Ա. Ղազիկյանը, Մ. Պոտուրյանը, Թ. Գուշակյանը, Գ. Ալեմշահը, Ե. և Հ. Տեր-Անդրեասյանները։

 

 

Աղբյուրը՝ «Հայ սփյուռք» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2003, էջ 182:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am