Պերպերյան վարժարան, միջնակարգ (երկրորդական) դպրոց։ Հիմնվել Է 1876-ին. Կ. Պոլսի Դատըգյուղ թաղամասում՝ Ռեթեոս Պերպերյանի ջանքերով։ Ունեցել է նախապատրաստական, նախակրթական, ուսումնական բաժիններ (ցերեկային և գիշերօթիկ)։ Բարձր դասարաններում ոաուցումը կատարվել է ըստ մասնագիտացումների՝ գիտական, գրական, առևտրական, մանկավարժական։ Դաասվանդել են հայերեն, ֆրանսերեն, անգլերեն, արաբերեն։ Լրիվ դասընթացն ավարտողը ստացել է դպրության կամ գիտության պսակավորի աստիճան։ Շրջանավարտները նաև իրավունք էին ստանում ուսումը շարունակելու եվրոպական երկրների համալսարաններում։ Աոաջին համաշխարհային պատերազմի տարիներին վարժարանը փակվել է, պատերազմից հետո վերաբացվել (Սելամազում)՝ նախակրթարանի և լիցեյի բաժիններով։ Ունեցել է կիրակնօրյա դասընթաց օտար վարժարաններում սովորող հայ ուսանողների համար։ 1924-ին տեղափոխվելով Եգիպտոս (Կահիրե)՝ շարունակել է գործել նույն ծրագրով։ Փակվել է 1934-ին։ Տվել է մոտ 450 շրջանավարտ, որոնց թվում Ռ. Սևակը, Շ. Շահնուրը, Վ. Թեքեյանը (Տես նաև՝ Թուրքիայում հայկական դպրոցների դերն ու նշանակությունը):

 

Աղբյուրը՝ «Հայ սփյուռք» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2003, էջ 187-188:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am