Հանրագիտարան >> Սփյուռքի հանրագիտարան >> Լիբանանի վարժարան և որբանոց

 

 <<ԹՌՉՆՈՑ ԲՈՒՅՆ>> ՎԱՐԺԱՐԱՆ ԵՎ ՈՐԲԱՆՈՑ

  

<<Թռչնոց բույն>>-ը գտնվում է Լիբանանի Ջիբեյլ քաղաքում: Հիմնվել է 1922-ին, երբ նախապես Խարբերդում գործած Դանիացի եկեղեցասեր տիկնանց ընկերության միսիոներուհի Մարիա Յակոբսենը հաստատվել է Լիբանանում, իր մարդասիրական առաքելությունը շարունակել կարճ ժամանակ Միքայել ավանում, ապա՝ Սայդայի մոտակայքում հաստատված <<Թռչնոց բույն>> որբանոցներում: 1928-ին՝ Ջիբեյլի Ամերիկյան Մերձավոր Արևելքի նպաստամատույցի տղաների որբանոցի փակումից երկու տարի հետո, <<Թռչնոց բույնը>> տեղափոխվել է նրա նախկին վայրը: Մարիա Յակոբսենի մահից (1960) հետո <<Թռչնոց բույնի>> տնօրենի պաշտոնը հաջորդաբար վարել են Դանիացի եկեղեցասեր տիկնանց ընկերության ներկայացուցիչներ Աննա Յակոբսենը, Մագդա Սորենսենը, Օլուֆ Պաասկեն և Յոն Սկյուբին: 1970-ին <<Թռչնոց բույնը>> հանձնվել է Կիլիկիո կաթողիկոսության տնօրինությանր: <<Թռչնոց բույնում>> կարող են սովորել մշտապես Ջիբեյլում բնակվող հայ ընտանիքների երեխաները: 2002-ին ուներ 160 աշակերտ (Տե´ս նաև` Լիբանանի հայ համայնքի դպրոցներն ու վարժարանները) 

 

Սանջյան Ա.

 Աղբյուրը՝  <<Հայ Սփյուռք հանրագիտարան>>, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2003, էջ 302:


 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am