Հանրագիտարան >> Սփյուռքի հանրագիտարան >> ԴԻՏԱԿ ամսագիր (Լիբանանի հայ համայնքի մամուլը շարքից)

 

<<ԴԻՏԱԿ>> ԱՄՍԱԳԻՐ

(ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՄՈՒԼԸ ՇԱՐՔԻՑ)

    

   <<Դիտակ>>-ը հանրամատչելի ամսագիր է: Լույս է տեսնում 1996-ի մայիսից, 2000-ի մայիսից՝ երկամսյա: Սեփականատեր և գլխավոր խմբագիր՝ Սեմ Րագուպյան: Գործադիր տնօրեն՝ Ավետիս Չափարյան: Աշխատակցել են Մարտիրոս Գաշաքճյանը, Վարուժան Թենպելյանը, Սալբի Ճուլֆայանը, Լենա Գարայան-Րագուպյանը, Սոնյա Նիկոլյանը, Պետրոս Անսրլյանը, Վաչե Վասիլյանը, Մկրտիչ Պուլտուքյանը, Հակոբ Պեքյարյանը, Վարդան Զորենցը և ուրիշներ: Լույս է ընծայում Հայաստանից և սփյուռքահայ տարբեր համայնքներից ազգային, հասարակական, տնտեսական, մարզական, մշակութային և այլ լուրեր ու հոդվածներ, գեղարվեստական ստեղծագործություններ (Տե´ս նաև` Լիբանանի հայ համայնքի մամուլը):

 
Սանջյան Ա.
 
Աղբյուրը՝ <<Հայ Սփյուռք հանրագիտարան>>, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2003, էջ 321:
 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am