Հանրագիտարան >> Սփյուռքի հանրագիտարան >> ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀԱՅ երկշաբաթաթաթերթ (Լիբանանի հայ համայնքի մամուլը շարքից)

 

<<ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀԱՅ>> ԵՐԿՇԱԲԱԹԱԹԵՐԹ

(ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՄՈՒԼԸ ՇԱՐՔԻՑ)

 

 <<Երիտասարդ հայ>>-ը գրական-հասարակական պատկերազարդ երկշաբաթաթերթ է: Լույս է տեսել 1969-1975-ին: Խմբագիրներ՝ Պետրոս Թերզյան, Անդրանիկ վրդ. Կռանյան, Ժիրայր Դանիելյան, Հովսեփ Մելքոնյան, Լութֆի Թապաքյան, Օշին Գրգյաշարյան, Լևոն Թորոսյան այլք: Տպագրել է գրականագիտական, արվեստաբանական նյութեր, գրական ստեղծագործություններ, զետեղել հարցազրույցներ գիտության ու մշակույթի խորհրդային և սփյուռքի հայ նշանավոր գործիչների հետ: Հիմնականում աշխատակցել են լիբանանահայ և սիրիահայ երիտասարդ գրողներ (Վահե Օշական, Ալեքսան Պերեճիքլյան, Հակոբ Պեքյարյան): 1973-ին ունեցել է մարզական հավելված (Տե´ս նաև` Լիբանանի հայ համայնքի մամուլը):

 
Սանջյան Ա. 

Աղբյուրը՝ <<Հայ Սփյուռք հանրագիտարան>>, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2003, էջ 321:


 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am