Հանրագիտարան >> Սփյուռքի հանրագիտարան >> ՀԱՌԱՋ շաբաթաթերթ (Լիբանանի հայ համայնքի մամուլը շարքից)

 

<<ՀԱՌԱՋ>> ՇԱԲԱԹԱԹԵՐԹ

(ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՄՈՒԼԸ ՇԱՐՔԻՑ)

   

  <<Հառաջ>> (լրիվ անվանումը՝ <<Մեր նշանաբանն է հառաջ>>) քաղաքական շաբաթաթերթ: Լույս է տեսել 1957-1964-ին: Արտոնատեր՝ Նեսիբ Նիմր: Պատասխանատու տնօրեններ՝ Աբ-դալլա Հոշեյմի, Գասպար Տերտերյան: Պատասխանատու խմբագիրներ՝ Գառնիկ Ադդարյան, Հովհաննես Աղպաշյան, Հարություն Մատեյան: Արտահայտել է Լիբանանի կոմունիստական կուսակցության և նրա հայ անդամների տեսակետները: Լուսաբանել է արաբական երկրների ժողովուրդների ազգային-ազատագրական պայքարը, Լիբանանի և Մերձավոր Արևելքի մյուս երկրների կոմունիստական կուսակցությունների գործունեությունը, միջազգային կոմունիստական շարժման հարցերը: Մեծ տեղ է հատկացրել Լիբանանի ներքին կացությանն ու արտաքին հարաբերություններին: Ներկայացրել է խորհրդահայ գրականության նվաճումները, տպագրել սփյուռքահայ գրողների գործեր, բանախոսություններ նրանց մասին: Ծանոթացրել է ռուս դասական ու ժամանակակից գրողներին, գեղանկարչության, երաժշտության ասպարեզի նշանավոր հայ գործիչներին: 1961-64-ին ունեցել է <<Հառաջ-Գրական>> շաբաթական հավելվածը (խմբագիրներ՝ Գ. Տերտերյան, Ա. Դարյան, Պ. Մինասյան):


 <<Հառաջ>> գրական-հասարակական շաբաթաթերթ: Լույս է տեսել 1965-70-ին: Արտոնատեր՝ Նախլե Մութրան: Պատասխանատու տնօրեն՝ Գասպար Տերտերյան: Խմբագիրներ՝ Հովհաննես Աղպաշյան, Գասպար Տերտերյան, Պետրոս Մինասյան: Ունեցել է կոմունիստական ուղղություն (Տե´ս նաև` Լիբանանի հայ համայնքի մամուլը):

 

 

Սանջյան Ա. 

Աղբյուրը՝ <<Հայ Սփյուռք հանրագիտարան>>, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2003, էջ 324-325:

 


 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am