Հանրագիտարան >> Սփյուռքի հանրագիտարան >> ՀԱՍԿ ԱՄՍԱԳԻՐ (Լիբանանի հայ համայնքի մամուլը շարքից)

 

<<ՀԱՍԿ>> ԱՄՍԱԳԻՐ 

(ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՄՈՒԼԸ ՇԱՐՔԻՑ)

 

  <<Հասկ>>-ը կրոնական, գրական ու բանասիրական ամսագիր է: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական հրատարակություն: Լույս է տեսնում 1932-ի հունվարից Անթիլիասում: Հիմնադիր-խմբագիր՝ Բաբկեն աթոռակից կաթողիկոս Կյուլեսերյան (մինչև 1936-ը): Հետագայում ի պաշտոնե պատասխանատու խմբագիր են համարվել բոլոր գահակալ կաթողիկոսները: Խմբագրական աշխատանքներին մասնակցել են նաև Շալե արք. Գասպարյանը, Նորայր եպս. Պողարյանը, Փառեն եպս. Մելքոնյանը, Բյուզանդ Եղիայանը, Շնորհք արք. Գալուստյանը, Գնել եպս. Ճերեճյանը, Դերենիկ եպս. Փոլատյանը, Հակոբ Թոփճյանը, Սիմոն Սիմոնյանը, Արտակ արք. Մանուկյանը, Արտավազդ արք. Թրթռյանը, Վարուժան վրդ. Հերկելյանը, Նարեկ ծ. վրդ. Ալյեմեզյանը և ուրիշներ: Սկզբնական շրջանում ունեցել է առավելապես տեղեկաագրի բնույթ, տպագրել է կաթողիկոսարանի որոշումները, զեկույցները, կոնդակները և այլն: 1940-ական թթ-ից լայն տեղ է հատկացնում կրոնաեկեղեցական հոդվածներին: Տպագրում է նաև հայագիտական, գեղարվեստական նյութեր (Տե´ս նաև` Լիբանանի հայ համայնքի մամուլը):

 

 

Սանջյան Ա. 

Աղբյուրը՝ <<Հայ Սփյուռք հանրագիտարան>>, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2003, էջ 325:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am