Հանրագիտարան >> Սփյուռքի հանրագիտարան >> ՀԱՍԿ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՏԱՐԵԳԻՐՔ (Լիբանանի հայ համայնքի մամուլը շարքից)

 

<<ՀԱՍԿ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՏԱՐԵԳԻՐՔ>>

(ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՄՈՒԼԸ ՇԱՐՔԻՑ)

   

  <<Հասկ հայագիտական տարեգիրք>>-ը Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության հրատարակություն է: Առաջին երկու հատորները 1948-50-ին լույս են տեսել Գարեգին Ա կաթողիկոս Հովսեփյանի անմիջական ղեկավարությամբ: Խմբագրական կազմի մյուս անդամներն են եղել Դերենիկ եպս. Փոլատյանը, Գնել ծ. Վրդ. Ճերեճյանը, Սիմոն Միմոնյանը և Բյուզանդ Եղիայանը: Երրորդ հատորի լույս ըծայումը ձգձգվել է մինչև 1957-ը: Հրատարակության նոր շրջանը սկսվել է 1980-ին՝ Գարեգին Բ աթոռակից կաթողիկոս Սարգիսյանի նախաձեռնությամբ և մինչև 2003-ը լույս է տեսել ևս 9 հատոր (որից երեքը՝ միացյալ): Նոր ժամանակի խմբագիրներն են Արտավազդ արք. Թրթռյանը, Ներսես եպս. Բախտիկյանը, Անուշավան վրդ. Դանիելյանը, Վազգեն Ղուկասյանը, Արտաշես Տեր-Խաչատուրյանը, Իշխան Չիֆթճյանը, Շահան ծ. վրդ. Սարգիսյանը: Հայոց պատմությանն ու մշակույթին նվիրված գիտական հոդվածներ է տպագրում հայերեն, անգլերեն և ֆրանսերեն լեզուներով: Աշխատակցել են հայ և օտարազգի բազմաթիվ հայագետներ (Տե´ս նաև` Լիբանանի հայ համայնքի մամուլը):

Սանջյան Ա. 

Աղբյուրը՝ <<Հայ Սփյուռք հանրագիտարան>>, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2003, էջ 325:

 


 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am