Հանրագիտարան >> Սփյուռքի հանրագիտարան >> ՀԱՅ ԳԻՐ ամսագիր (Լիբանանի հայ համայնքի մամուլը շարքից)

 

<<ՀԱՅ ԳԻՐ>> ԱՄՍԱԳԻՐ

(ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՄՈՒԼԸ ՇԱՐՔԻՑ)

 

  <<Հայ գիր>>-ը գրական-գեղարվեստական, գիտական ամսագիր է: Լույս է տեսել 1938-44-ին: Տնօրեն-խմբագիր՝ Վազգեն Այգունի (Գևորգ Պաղճյան): Տպագրել է սփյուռքի (հիմնականում Սիրիայի և Լիբանանի) երիտասարդ գրողների ստեղծագործությունները, գրախոսականներ դրանց վերաբերյալ: Կարևոր տեղ է հատկացրել Հայաստանի գրականությանը, մշակութային վերելքն արտացոլող նյութերին: Ջատագովել է հայ և արաբ ժողովուրդների բարեկամությունը, թարգմանաբար ընթերցողներին ներկայացրել արաբական ժամանակակից գրականության նմուշներ: Անդրադարձել է նաև արևմտաեվրոպական գրականությանը և արվեստին, տպագրել հոդվածներ նախապատերազմյան շրջանի գրական շարժումների, գեղանկարչության և արվեստի մյուս բնագավառների հարցերի վերաբերյալ (Տե´ս նաև` Լիբանանի հայ համայնքի մամուլը): 

Սանջյան Ա. 

Աղբյուրը՝ <<Հայ Սփյուռք հանրագիտարան>>, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2003, էջ 324:


 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am