Հանրագիտարան >> Սփյուռքի հանրագիտարան >> ՀԱՅԿԱԶՅԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ տարեգիրք (Լիբանանի հայ համայնքի մամուլը շարքից)

 

<<ՀԱՅԿԱԶՅԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ>> ՏԱՐԵԳԻՐՔ

(ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՄՈՒԼԸ ՇԱՐՔԻՑ)

   

   <<Հայկազյան հայագիտական հանդես>> հայագիտական տարեգիրք: Հայկազյան համալսարանի հայագիտական ամբիոնի հրատարակություն: Լույս է տեսել 1970-74-ին, 1977-84-ին և 1991-ից: Հիմնադիր-խմբագիր՝ Երվանդ Քասունի (1970-84): 1991-ից պատասխանատու խմբագիրն է Անդրանիկ վրդ. Կռանյանը: 1991-ից խմբագրական կազմի անդամներ են հանդիսացել Պարույր Աղպաշյանը, Կարո Հովհաննեսյանը, Լևոն Վարդանը, Արշալույս Թոփալյանը, ժիրայր Դանիելյանը, Անդրանիկ Տագեսյանը, Արտա Էքմեքճին, Արա Սանջյանը, Արմեն Յուրնեշլյանը: Նպատակն է քաջալերել սփյուռքի` մասնավորապես լիբանանահայ մտավորականների գործունեությունը հայագիտության բնագավառում, աջակցել նրանց և Հայաստանի գիտնականների համագործակցությանը: Հրապարակում է հայոց պատմությանն ու մշակույթին նվիրված գիտական հոդվածներ, անտիպ փաստագրական նյութեր ու գրախոսականներ հայերեն, նաև արաբերեն, արևմտաեվրոպական լեզուներով: Աշխատակցել են Հայաստանից, սփյուռքից և օտարազգի հայագետներ (Տե´ս նաև` Լիբանանի հայ համայնքի մամուլը):

 
Սանջյան Ա. 

Աղբյուրը՝ <<Հայ Սփյուռք հանրագիտարան>>, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2003, էջ 324:


 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am