Հանրագիտարան >> Սփյուռքի հանրագիտարան >> ՋԱՆԱՍԵՐ պարբերաթերթ (Լիբանանի հայ համայնքի մամուլը շարքից)

 

<<ՋԱՆԱՍԵՐ>> ՊԱՐԲԵՐԱԹԵՐԹ

(ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՄՈՒԼԸ ՇԱՐՔԻՑ)

 

  <<Ջանասեր>>` պարբերաթերթ, Մերձավոր Արևելքի Հայ ավետարանական քրիստոնեական Ջանից ընկերակցության հրատարակություն: Սեփականատեր՝ ՄԱՀԱԵՄ: Լույս է տեսնում 1937-ից. նախ՝ եռամսյա հավելված <<Պատանեկան արձագանք>>-ի, ապա՝ երկամսյա, ամսաթերթ, երկշաբաթաթերթ (1951-74), կրկին՝ ամսաթերթ (1975-ից): Խմբագիրներ՝ Բյուզանդ Գալֆայան, Տիգրան Քասունի, վերապատվելի Բյուզանդ Ռուպյան, վերապատվելի Մանասե Շնորհոքյան, վերապատվելի Պարգև Տարագ-ճյան, վերապատվելի Եսայի Սարմազյան, Արամ Սարգիսյան, Տիգրան Յումուշաքյան, Երվանդ Քասունի (1991փց): Լուսաբանում է Հայ ավետարանական եկեղեցու գործունեությունը, հրատարակում հասարակական, պատմական ու մշակութային լուրեր ու հոդվածներ (Տե´ս նաև` Լիբանանի հայ համայնքի մամուլը):

 

Սանջյան Ա. 

Աղբյուրը՝ <<Հայ Սփյուռք հանրագիտարան>>, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2003, էջ 327:

 


 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am