Հանրագիտարան >> Սփյուռքի հանրագիտարան >> ԿԱՆՉ շաբաթաթերթ (Լիբանանի հայ համայնքի մամուլը շարքից)

 

<<ԿԱՆՉ>> ՇԱԲԱԹԱԹԵՐԹ

(ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՄՈՒԼԸ ՇԱՐՔԻՑ)

 

  <<Կանչ>>՝ հասարակական-քաղաքական և գրական շաբաթաթերթ: Լույս է տեսել 1971-83-ին և 1995-ի մարտից՝ իբրև լիբանանյան կոմունիստական <<ալ-Նիդա>> արաբերեն թերթի հայերեն հավելված: Խմբագիրներ՝ Հարություն Մատեյան, Պողոս Թյությունճյան, Գառնիկ Ադդարյան և Պարույր Երեցյան: Արտահայտել է Լիբանանի կոմունիստական կուսակցության և հատկապես նրա հայազգի անդամների տեսակետները: Հայկական, լիբանանյան և միջազգային քաղաքական ու տնտեսական անցուդարձը լուսաբանելուց բացի, <<Կանչը>> լայն տեղ է հատկացնում նաև տարբեր հարցերում Լիբանանի և Հայաստանի կոմկուսների դիրքորոշումների պարզաբանմանն ու պրոպագանդմանը: Տպագրում է նաև գրական էջեր, արվեստի հարցերին նվիրված նյութեր, մարզական լուրեր: 1983-95-ին հրատարակության պետական արտոնագիր ունենալու հետ կապված խնդիրների պատճառով Լիբանանի կոմկուսի հայկական հատվածի պաշտոնաթերթը լույս է տեսել <<Ազգային մշակույթ>> անունով (Տե´ս նաև` Լիբանանի հայ համայնքի մամուլը):

 
Սանջյան Ա. 

Աղբյուրը՝ <<Հայ Սփյուռք հանրագիտարան>>, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2003, էջ 323-324:


 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am