Հանրագիտարան >> Սփյուռքի հանրագիտարան >> ԿԱՅԾ հանդես (Լիբանանի հայ համայնքի մամուլը շարքից)


<<ԿԱՅԾ>> ՀԱՆԴԵՍ

(ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՄՈՒԼԸ ՇԱՐՔԻՑ)

 

  <<Կայծ>>-ը մարզական, գրական-գեղարվեստական, հասարակական հանդես է: Հայ մարմնամարզական միության (ՀՍՄ) պաշտոնաթերթ: Լույս է տեսել 1943-47-ին, անկանոն պարբերականությամբ: Խմբագիրներ` Արմեն Ղարիպ (Նազարեթ Ղարիպյան), Հովսեփ Ճիռյան, Հրանտ Գանգրունի: Անդրադարձել է ՀՄՄ մասնաճյուղերի աշխա-տանքին, ձգտել համախմբել Լիբանանի և Սիրիայի հայ երիտասարդությանը: Նպաստել է հայրենիք-սփյուռք կապերի, հայ և արաբ ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը: Լայն տեղ է հատկացրել Երկրորդ համաշխարհային պատերազմին հայերի մասնակցության, Հայաստանի մշակութային, գիտական ու տնտեսական առաջադիմության լուսաբանմանը: Տպագրել է հայ գրողների գործեր (Տե´ս նաև` Լիբանանի հայ համայնքի մամուլը):

Սանջյան Ա. 

Աղբյուրը՝ <<Հայ Սփյուռք հանրագիտարան>>, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2003, էջ 323:


 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am