Հանրագիտարան >> Սփյուռքի հանրագիտարան >> ԿԱՅԾԵՐ պարբերաթերթ (Լիբանանի հայ համայնքի մամուլը շարքից)

 

<<ԿԱՅԾԵՐ>> ՊԱՐԲԵՐԱԹԵՐԹ 

(ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՄՈՒԼԸ ՇԱՐՔԻՑ)

 

 <<Կայծեր>>-ը հասարակական-քաղաքական պարբերաթերթ է: ՀՀԴ երիտասարդական միությունների հրատարակություն: Լույս է տեսնում 1983-ի հունիսից մինչև 1987-ը՝ եռամսյա, 1988-94-ին՝ քառամսյա, 1995-96-ին լույս չի տեսել, 1997-99-ին՝ դարձյալ եռամսյա (ընդամենը՝ 44 համար): Խմբագիրներ՝ Կարո Հովհաննեսյան, Գրիգոր Աչըգյան, Շահան Գանտահարյան, Արփի Համբարյան, Հակոբ Հավաթյան և Սրբուհի Ճենանյան: 2003-ից լույս է տեսնում Երևանում իբրև ինտերնետային հրատարակություն: Հրապարակում է ՀՀԴ բյուրոյի, կուսակցական այլ մարմինների պաշտոնական հայտարարությունները, լուսաբանում ՀՀԴ քաղաքականության տարբեր կողմերը, անդրադառնում հայկական, մերձավորարևելյան ու միջազգային քաղաքական կարևորագույն անցուդարձերին (Տե´ս նաև` Լիբանանի հայ համայնքի մամուլը):

 
Սանջյան Ա. 

Աղբյուրը՝ <<Հայ Սփյուռք հանրագիտարան>>, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2003, էջ 323:


 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am