Հանրագիտարան >> Սփյուռքի հանրագիտարան >> ՊԱՏԱՆԵԿԱՆ ԱՐՁԱԳԱՆՔ ամսաթերթ (Լիբանանի հայ համայնքի մամուլը շարքից)

 

<<ՊԱՏԱՆԵԿԱՆ ԱՐՁԱԳԱՆՔ>> ԱՄՍԱԹԵՐԹ

(ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՄՈՒԼԸ ՇԱՐՔԻՑ)

 

  <<Պատանեկան արձագանք>> մանկապատանեկան երկշաբաթաթերթ, ապա՝ ամսաթերթ (1951-71), երիտասարդական երկշաբաթաթերթ (1972), պատանեկան ամսաթերթ (1973-ից): Մերձավոր Արևեյքի հայ ավետարանական եկեղեցիների միության սեփականություն և Հայ ավետարանական քրիստոնեական Ջանից ընկերակցության հրատարակություն: Լույս է տեսնում 1936-ի դեկտեմբերից (ընդհատումներով): Հիմնա-դիր-խմբագիր՝ վերապատվելի Մանասե Շնորհոքյան: Խմբագիրներ՝ Լ. Ա. Սիմոնյան, վերապատվելի Պարգև Տարագճյան, Ժանեթ Քասունի, Փոլ Ներսեսյան, Արամ Սարգիս- յան, Տիգրան Յումուշաքյան, Երվանդ Քասունի (1993-ից): Լույս է ընծայում հոգևոր, հայկական, միջազգային, պատմական, գիտական, մարզական, մշակութային, երաժշտական և այլ լուրեր ու հոդվածներ: Լայն տեղ է հատկացնում նաև պատանիների հեղինակած կամ նրանց համար գրված հայագիր և թարգմանական, արձակ ու չափածո գրական ստեղծագործություններին: Սփյուռքահայ ամենաերկարակյաց և հետևողական մանկապատանեկան պարբերաթերթն է:

1940-42-ին ունեցել է <<Կիրակնօրյա դպրոցի դասեր>> հավելվածը (Տե´ս նաև` Լիբանանի հայ համայնքի մամուլը):

 

 

Սանջյան Ա. 

Աղբյուրը՝ <<Հայ Սփյուռք հանրագիտարան>>, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2003, էջ 326-327:


 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am