Հանրագիտարան >> Սփյուռքի հանրագիտարան >> ԾԻԱԾԱՆ պարբերաթերթ (Լիբանանի հայ համայնքի մամուլը շարքից)

 

 <<ԾԻԱԾԱՆ>> ՊԱՐԲԵՐԱԹԵՐԹ

(ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՄՈՒԼԸ ՇԱՐՔԻՑ)

 

  <<Ծիածան>>-ը գրականության և գեղարվեստի պարբերաթերթ է: ՀԲԸՄ Հայ երիտասարդաց ընկերակցության գրասեր երիտասարդների միության հրատարակություն: Լույս է տեսել 1939-49-ին: Արտոնատեր՝ Սիսակ Վարժապետյան: Խմբագիր՝ Բյուզանդ Եղիայան: Լայն տեղ է հատկացրել հայ գրողների գործերին, տպագրել նմուշներ եվրոպական, ամերիկյան, արաբական և այլ գրականություններից: Պատմաբանասիրական և գեղագիտական հոդվածներով աշխատակցել են Գարեգին Ա կաթողիկոս Հովսեփյանը, Վահան Թեքեյանը, Հակոբ Օշականը, Շահան Պերպերյանը և ուրիշներ (Տե´ս նաև` Լիբանանի հայ համայնքի մամուլը):

Սանջյան Ա. 

Աղբյուրը՝ <<Հայ Սփյուռք հանրագիտարան>>, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2003, էջ 323:


 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am