Նորություններ
Տպել

 

 2018 թ. hունվարի 14-ին Անթիլիասի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարում, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության թեմերի բոլոր եկեղեցիներում սուրբ պատարագի ժամանակ ընթերցվել է Արամ Ա. Կաթողիկոսի հայրապետական կոնդակը՝ նվիրված Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման 100-ամյակին:
«
Ազատ ու անկախ ապրելու տենչը եւ կամքը, նո՛յնիսկ իմացեալ մահով, հայ ժողովուրդի դարաւոր պատմութեան ամէնէն յատկանշական երեւոյթներէն մէկը դարձած է` Հայկ Նահապետէն սկսեալ: Հարուստ է մեր պատմութիւնը բռնակալութեան դէմ հերոսական մարտնչումներով»,-նշեց Վեհափառը:

 Կաթողիկոսը անդրադարձ կատարեց նաև անկախության ստեղծման և դրան հաջորդող աշխարհաքաղաքական իրադարձություններին, նշելով, որ մեր ղեկավարությունը հայրենիքի մնացյալ հատվածը փրկելու և  զենքը վայր չդնելու իր քայլով ճիշտ որոշում կայացրեց «բոլշևիկյան մուրճի և թուրքական սալի միջև»:
 Արամ Ա. Կաթողիկոսը 2018 թ. հռչակեց «անկախության տարի» վկայակոչելով, որ անկախությունը սրբազան արժեք է բոլորիս համար, ու այն թե´ կերտողը, թե´ պաշտպանողը հենց ժողովուրդն է: Հետևաբար, Հայաստանի անկախությունը գաղափարական ու քաղաքական մոտեցումներից և տարբերություններից վեր պետք է մնա:

 «Հայոց ցեղասպանութեան յաջորդող տարիներուն ու համաշխարհային տագնապալից պայմաններուն մէջ ստեղծուած Հայաստանի Ա. Հանրապետութիւնը համահայկական խորունկ նշանակութիւն ունի: Ուստի այս համատեքստում հարկ է արժեւորել ու նշել 100-ամեակը այս պատմական դէպքին»,-եզրափակեց իր խոսքը կաթողիկոսը:

Աղբյուրը՝ www.aztagdaily.com

 


Վերադառնալ
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am