Նորություններ
ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀ. ԱՌԱՋԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԳԻՐՔԸ
Հայկական բարեգործական ընդհանուր միությունը ներկայացրեց մուլտիմեդիա էլեկտրոնային գրքերի շարքի առաջին հատորը` «Հայկական լեռնաշխարհ»-ը, որն անդրադառնում է հայկական մշակույթին, պատմությանը և ժամանակակից իրողություններին: Գրքում ներկայացված են հայկական բազմադարյան  պատմությունն ու աշխարհագրությունը, վարչական տարածաշրջանային բաժանումները, շրջակա միջավայրը, Հայկական լեռնաշխարհի բուսական և կենդանական աշխարհը  կլիման, բնական պաշարները:...
03/12/2014 - 14:11
ՎԻԵՆՆԱՅՈՒՄ ՀԱՅ ԱՐՎԵՍՏԱԳԵՏՆԵՐԻ ԳԵՂԱՆԿԱՐՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ
Ս.թ. նոյեմբերի 21-ին Ավստրիայում ՀՀ դեսպանությանը կից գործող «Հայաստան» կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանի ժամանակակից կերպարվեստի ստեղծագործությունների ցուցահանդես: Ներկայացված էին հայաստանցի ժամանակակից արվեստագետների գեղանկարները, որոնք ընդգրկված են Երևանի «ԱՐԱՄԵ» կերպարվեստի պատկերասրահի հավաքածուում:...
25/11/2014 - 13:35
ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԹԵՀՐԱՆՈՒՄ
Թեհրանում Հայոց ցեղասպանության 100-ամյակի Թեհրանի հայոց թեմի հանձնախմբի նախաձեռնությամբ բացվել է «Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին» ցուցահանդեսը, որի շրջանակում տեղի է  ունեցել համանուն գրքի շնորհանդեսը, որին ներկա էր նաև գրքի հեղինակ պատմական գիտությունների դոկտոր, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղար, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:...
18/11/2014 - 14:19
«ՄԵՆՔ ԵՆՔ ՄԵՐ ՍԱՐԵՐԸ» ԱՍՄՈՒՆՔԻ ԵՐԵԿՈ ԿԱՆԱԴԱՅՈՒՄ
Համազգային հայ կրթական և մշակութային միության «Սանահին»մասնաճյուղի կազմակերպմամբ ս.թ. նոյեմբերի 15-ին Կանադայի Սուրբ Հակոբ դպրոցում տեղի ունեցավ «Մենք ենք մեր սարերը» ասմունքի երեկո՝ Անահիտ Պալյանի կատարմամբ: Երեկոյին ներկա էին շուրջ 250 գրասերներ:...
17/11/2014 - 16:45
ՀԱՅ ՆԿԱՐԻՉՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՊՐԱՀԱՅՈՒՄ
Ս.թ. նոյեմբերի 12-ին Չեխիայում ՀՀ դեսպանության հովանու ներքո Հայաստանի և Չեխիայի մշակույթի նախարարների մասնակցությամբ «Պրահայի չեխական կենտրոններ» գործակալության սրահում բացվեց Չեխիայի 19 հայ նկարիչների և քանդակագործների աշխատանքների ցուցահանդես, որը կգործի մինչև նոյեմբերի 22-ը:...
17/11/2014 - 16:22
ՀԱՅ ԱՐՎԵՍՏԱԳԵՏՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԿԱԼԻՖՈՐՆԻԱՅՈՒՄ
Կալիֆորնիայում հայ մշակութային կյանքը գեղանկարչության ու կերպարվեստի միջոցով ակտիվացնելու նպատակով, ամերիկահայ երկու խոշոր կազմակերպություններ, Համազգային Հայ Մշակութային և Կրթական Միության Արևմտյան Ամերիկայի Շրջանային վարչությունն ու «Ասպարեզ» օրաթերթը «Hovik՛s Fine Art» պատկերասրահի հետ միավորվելով, նոյեմբերի 14-16-ը նախաձեռնել են ցուցահանդես-վաճառք:...
14/11/2014 - 16:47
ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԲԱՑՈՒՄԸ ՌՈՒՄԻՆԻԱՅՈՒՄ
Ս.թ. նոյեմբերի 7-ին Ռումինիայի Կլուժ-Նապոկա քաղաքի Բաբեշ-Բոյայ համալսարանում տեղի ունեցավ Հայագիտության ինստիտուտի բացման պաշտոնական արարողությունը, որին մասնակցում էին համալսարանի ռեկտոր, ակադեմիկոս Իոան-Աուրել Պոպը, ինստիտուտի տնօրեն, դոկտոր, պրոֆեսոր Լուչիան Նաստասե-Կովաչը, Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը, Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը, Կլուժի նահանգային խորհրդի նախագահ Իշտվան Վակարը, Ռումինիայի հայոց միության նախագահ, սենատոր Վարուժան Ոսկանյանը, Ալբա Յուլիայի արքեպիսկոպոս, Ռումինիայի կաթոլիկ հայերի առաքելական առաջնորդ Գիորգի Յակուբինին, Ռումինիայի Հրեաների պատմության ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար, դոկտոր Լիվիու Ռոտմանը, հայաբնակ Գեռլայի և Դումբրավենի քաղաքապետերը, Ռումինական ակադեմիայի անդամներ, մտավորականներ, դասախոսներ և ուսանողներ:...
10/11/2014 - 21:14
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am